ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ստորագրե՞լ, թե՞ ինքնասպան լինել

Ստորագրե՞լ, թե՞ ինքնասպան լինել
16.11.2020 | 23:53

Նո­րըն­ծա իշ­խա­նու­թյուն­նե՛ր։
Ես չգի­տեմ դուք ով­քեր եք, ինչ­պի­սի քա­ղա­քա­կան հա­յացք­ներ ու­նեք, բայց խնդ­րում եմ ա­կան­ջա­լուր լի­նել իմ՝ ան­կու­սակ­ցա­կա­նիս, խոս­քին:
Դուք պար­տադր­ված եք լի­նե­լու ուղ­ղել նախ­կին իշ­խա­նու­թյան վրի­պում­նե­րը, բաց­թո­ղում­ներն ու ճա­կա­տագ­րա­կան սխալ­նե­րը:


Դուք պար­տադր­ված եք լի­նե­լու այն­պես ա­նել, որ Հա­յաս­տա­նում այլևս չլի­նեն.
-ան­հա­տի պաշ­տա­մունք և մեկ ա­մուս­նա­կան զույ­գի գե­րիշ­խա­նու­թյուն.
-Ազ­գա­յին ժո­ղո­վի հլու-հնա­զանդ, կա­մա­կա­տար մե­ծա­մաս­նու­թյուն,
-վա­րա­նոտ, զգու­շա­վոր ու «դի­վա­նա­գետ» նա­խա­գահ,
-ինք­նա­հա­վան, բթա­միտ, տխ­մա­րա­ծին ու դի­լե­տանտ պաշ­տո­նյա­ներ,
-խոս­քի ա­զա­տու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վունք­նե­րի սահ­մա­նա­փա­կում,
-օ­րենքն ու ի­րա­վուն­քը ոտ­նա­հա­րող ի­րա­վա­պահ հա­մա­կարգ,
-խայ­տա­ռակ պարգևավ­ճար­ներ և չքա­վո­րու­թյան վի­հում գո­յատևող թո­շա­կա­ռու­ներ,
-օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­ներ, սո­րո­սի վաս­տակ­ներ, երկ­սեռ զոմ­բի­ներ և ԼԳԲՏ հա­մայնք։
Բայց սա դեռ ա­մե­նը չէ:
Դուք պար­տա­վոր եք.
-խո­սակ­ցա­կան, բար­բա­ռա­յին, օ­տար բա­ռե­րով հա­մեմ­ված լեզ­վի փո­խա­րեն վե­րա­դարձ­նել ոս­կե­ղե­նիկ մայ­րե­նին, որ­պես­զի չպարտ­վի սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցը,
-վե­րա­դարձ­նել հա­յոց պատ­մու­թյու­նը, որ­պես­զի չպարտ­վի Մով­սես Խո­րե­նա­ցին,
-վե­րա­դարձ­նել հայ գրա­կա­նու­թյու­նը, որ­պես­զի չպարտ­վեն Նա­րե­կա­ցին, Թու­մա­նյանն ու Չա­րեն­ցը,
-վե­րա­դարձ­նել հայ ե­րաժշ­տու­թյու­նը, որ­պես­զի չպարտ­վի Կո­մի­տա­սը,
-վե­րա­դարձ­նել մեր կրո­նա­կան հա­վա­տամ­քը, որ­պես­զի չպարտ­վի սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րի՞ք քա­նի ան­գամ գոր­ծա­ծե­ցի «պարտ­վել» բա­յը, մենք ա­մեն օր, ա­մեն ժամ ի­րա­կա­նում պարտ­վում ենք Նրանց՝ ոչն­չաց­նե­լով մեր ազ­գէու­թյան հիմ­քե­րը:
Բայց հի­մա խո­սեմ մեկ այլ «պար­տու­թյան» մա­սին, ինչն ինձ դր­դել է գրիչ վերց­նե­լու:


Հայս­տա­նի զին­վո­րը, սպան, պա­հես­տա­զո­րա­յի­նը, աշ­խար­հա­զո­րա­յի­նը, կա­մա­վո­րը պարտ­վե՞լ են պա­տե­րազ­մում: Ո՛չ և ե­րիցս ո՛չ: Հա­պա ո՞վ է կրկ­նա­կի, ե­ռա­կի կո­րուստ­ներ պատ­ճա­ռել թյուր­քե­րին ու մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րին:Հու­սով եմ, կպար­զեք ի­րա­կան դա­վա­դիր­նե­րին, դա­վա­ճան­նե­րին, դա­սա­լիք­նե­րին և կհա­տու­ցեք ըստ պատ­շա­ճի:
Դուք պետք է հաս­կա­նաք, որ ե­թե ան­գամ պարտ­վել ենք մար­տա­դաշ­տում, ա­պա տա­նուլ ենք տվել ճա­կա­տա­մար­տը, բայց ոչ՝ պա­տե­րազ­մը: Եվ, ու­րեմն, պար­տա­վոր եք ձեր ա­մե­նօ­րյա գոր­ծու­նեու­թյամբ հաս­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը:


ՈՒ վեր­ջի­նը: Ձեզ եմ դի­մում հետևյալ ա­ռա­ջար­կով:
Ձեր ա­ռա­ջին գոր­ծե­րից մե­կը պի­տի լի­նի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում, Լե­նի­նի ար­ձա­նի տե­ղում, Հա­յաս­տա­նի Զին­վո­րի խոր­հր­դան­շա­կան հու­շար­ձան-կո­թո­ղի տե­ղադ­րու­մը: Վայ­րը պա­տա­հա­կան չէ. բար­ձուն­քի վրա՝ Մայր Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նի­շը, ոտ­քե­րի տակ՝ նրան իսկ պաշտ­պա­նող Զին­վո­րը:
Բո­լոր այն մար­դիկ, ով­քեր պետք է երդ­վեն՝ վար­չա­պետ, նա­խա­գահ, նա­խա­րար­ներ, զին­վո­րա­կան­ներ, ոս­տի­կան­ներ և այլք, թող եր­դմ­նա­կա­լու­թյունն ըն­դու­նեն ա՛յդ հու­շա­կո­թո­ղի մոտ:
Եվ ե­թե ժա­մա­նակ­ներ անց, Աստ­ված մի ա­րաս­ցե, այն­պի­սի պահ վրա հաս­նի, որ երկ­րի ղե­կա­վա­րը ստիպ­ված լի­նի ստո­րագ­րե­լու զե­նըն­կե­ցու­թյան՝ կա­պի­տու­լյա­ցիա­յի, փաս­տա­թուղթ, թող կա­ռա­վա­րու­թյան շեն­քից նա­յի Զին­վո­րի հու­շար­ձա­նին ու մտա­ծի՝ ստո­րագ­րե՞լ, թե՞ ինք­նաս­պան լի­նել:


Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Հրա­պա­րա­կա­խոս, տն­տե­սա­կան մշա­կու­թա­բան

Դիտվել է՝ 51023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ